Untitled

Մայրը

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը (պատահել)։ Էս դեպքից  հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը: Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։ Ե՛վ գարունն էր բացվում, և՛ մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվար□ ճիչով (հայտնվել) մեր գյուղում ու մեր կտուրի տակ։
Եվ ի՜նչ քա□ցր էր, երբ առավոտները նա ծլվլում էր մեր երդիկին, կամ երբ իրիկնապահերին իր ընկերների հետ շարժվում էին մի երկար ձողի վրա ու «կարդում իրիկնաժամը»:

Եվ ահա նորից գարնան հետ վերադար□ել էր իր բունը։ Ձու էր ածել, ճուտ էր հանել ու ամբողջ օրը ուրախ ճչալով թռչում, կերակուր էր բերում իր ճուտերին։ Էն իրիկունն էլ, որ ասում եմ, եկավ, կտցում կերակուր բերեց  ճուտերի համար։ Ճուտերը ծվծվալով բնից դուրս հանեցին դեղին կտուցները։

Էդ ժամանակ, ինչպես եղավ, նրանցից մինը, գուցե ամենից անզգույշը կամ ամենից սովածը, (շտապել), ավելի դուրս ձգվեց բնից ու ընկավ ներքև։

Մայրը ճչաց ու ցած թռավ ճուտի ետևից։ Բայց հենց էդ վայրկյանին, որտեղից որ է, դուրս պրծավ մեր կատուն, վեր թռցրեց փոքրիկ ճուտը։

— Փի՛շտ, փի՛շտ, – վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից` նրա շուրջը թրթռալով կտցահարելով, բայց չեղավ։ Կատուն փախավ- մտավ ամբարի տակը։ Եվ այս ամենն այնպես արագ (կատարվել), որ անկարելի էր մի բան անել։

Ծիծեռնակը դեռ ծղրտալով պտտվում էր ամբարի շուրջը, իսկ մենք` երեխաներս, մի-մի փայտ առած պտտվում էինք ամբարի տակը, մինչև կատուն դուրս եկավ ու փախավ դեպի մարագը՝դունչը լիզելով։

Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ, մի զիլ ծղրտաց ու թռավ, ի□ավ դիմացի ծառի ճյուղին։ Այնտեղ լուռ վեր եկավ։ Մին էլ տեսանք` հանկարծ ցած ընկավ մի քարի կտորի նման։Վազեցինք, տեսանք` մեռած, ընկած է ծառի տակին։

Մի գարնան իրիկուն էր, որ այս դեպքը պատահեց։ Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը։

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառե րը`լրացնելով բաց թողած տառերը:

Զվարճ, քաղցր, վերադարձել, իջավ:
       

2. Ի՞նչ է նշանակում «ծղրտալով» բառը.

     ա/ ծիծաղելով

     բ/ թռչկոտելով

     գ/ ճչալով< այսա է պատասխանը

     դ/ մկկալով

3. Դո՛ւրս գրիր տեքստում ընդգծված  բառերը ̀  դիմացը  գրելով  դրանց  հոմանիշները  (իմաստով մոտ  բառեր):

Դեպք-պատահար, առիթ:
Ուրախ-զվարտ, խնդուն։

Վայրկյան-ակնթարթ, պահ:
Զիլ-սուր:

4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

   ա/ իրիկնապահ-բարդ

  բ/ անզգույշ-ածանցավոր

  գ/ փոքրիկ-պարզ

  դ/ այնտեղ-բարդ< սխալ է:

5. Տեքստից դո՛ւրս գրիր  եզակի թվով չորս գոյական և դարձրո՛ւ  հոգնակի: Դուռ-դռներ,
Բույն-բույներ, ձող-ձողեր, քար-քարեր

Քար-քարեր,
Ամբար-ամբարներ,

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակն է սխալ.

    ա/ վազեցինք-բայ

    բ/ երկար- ածական

    գ/ կտուց-գոյական

    դ/ դեղին-գոյական< սխալ է:

7 .Դու՛րս  գրիր տեքստում փակագծերի մեջ  դրված բայերը(գործողություն ցույց տվող բառերը)  և  դիմացը գրի՛ր անհրաժեշտ ձևերը  (համապատասխանեցրո՛ւ տեքստին): Պատահել-պատահեց,

Հայտնվել-հայտնվեց,
շտապել-շտապեց,

կատարվել-կատարվեց:

 8. Դո՛ւրս գրիր պատմվածքի գլխավոր իմաստն արտահայտող նախադասությունը:

ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը։

9. Ի՞նչ սովորություններ ունեն ծիծեռնակները:

10.Ծիծեռնակի ո՞ր ճուտը կատվի զոհը դարձավ.

       ա/ամենից փոքրը կամ ամենից անկարգը

       բ/ ամենից անվախը կամ ամենից չարաճճին

        գ/ ամենից մեծը կամ ամենից հնարամիտը

   Ճիշտ է    >  դ/ ամենից անզգույշը կամ ամենից սովածը

11. Ի՞նչ պատահեց ծիծեռնակին, երբ տեսավ դատարկ կատվին.

        ա/թռավ-գնաց, որպեսզի կերակուր բերի

         բ/ հանգիստ նստեց ծառի ճյուղին

      Ճիշտ է  >գ/ քարի կտորի նման ցած ընկավ ճյուղից

Untitled

Տնային առաջադրանքներ

1․Որքա՞ն ճանապարհ կանցնի կրիան 10 րոպեում, եթե նրա շարժման արագությունը 12մ/ր է։ Լուծում 10•12=120 Պատ՝ 120 րոպեում։

2․ Որքա՞ն ճանապարհ անցած կլինի արբանյակը թռիչքից 15վ հետո, եթե նրա թռիչքի արագությունը 8կմ/վ է։ Լուծում 15•8=120 Պատ՝ 120 կիլոմետր։

3. Ավտոմեքենան 90կմ/ժ արագությամբ  A քաղաքից մեկնեց 360կմ հեռավորության վրա գտնվող B քաղաքը։ A քաղաքից դուրս գալուց 3ժ հետո որքա՞ն կլինի նրա հեռավորությունը B քաղաքից։ Լուծում 90•3=270 360-270=90 Պատ՝ մնաց 90կմ։

4․ A և B վայրերից իրար ընդառաջ միաժամանակ դուրս եկան երկու ավտոմեքենա։ Առաջին ավտոմեքենան շարժվում էր 75կմ/ժ արագությամբ, իսկ երկրորդը՝ 80կմ/ժ արագությամբ։ Շարժվելուց 3ժ հետո նրանք հանդիպեցին։ Հաշվի՛ր A և B վայրերի միջև եղած հեռավորությունը։ Լուծում 75•3=225 80•3=240 240+225=675 Պատ՝ A և B հեռավորությունը 675կմ է։

5. A վայրից հակադիր ուղղություններով միաժամանակ շարժվեցին երկու մեքենա։ Որքա՞ն կլինի նրանց միջև հեռավորությունը շարժվելուց 3ժ հետո, եթե մեքենաներից մեկի արագությունը 50կմ/ժ է, իսկ մյուսինը՝ 65կմ/ժ։

Լուծում 50•3=150 65•3=195 150+195=345 Պատ՝ հեռ. 345կմ։ 

6․ Կովը մեկ օրում ուտում է 20կգ խոտ։ որքա՞ն խոտ է անհրաժեշտ՝ 1 կովի մեկ շաբաթ կերակրելու համար։ Լուծում 20•7=140 Պատ՝ 140կգ խոտ։

7․ Ծորակից 1ժամում հոսում է 240լ ջուր։ Քանի՞ ժամում կլցվի 2880լ տարողությամբ ջրավազանն այդ ծորակով։ Լուծում 2880։240=12 Պատ՝ 12 ժամում։

Untitled

Դասարանական առաջադրանքներ 

1 Արտահայտի՛ր միլիլիտրով։

3լ450մլ=3450մլ

42լ50մլ=42050մլ

7լ700մլ=7700մլ

2 Արտահայտի՛ր լիտրով:

2500մլ=2,5լ

20020մլ=220լ

4050մլ=4լ50մլ

3․ Երկու անոթներում կա 1լջուր։ Անոթներից մեկում կա 4 անգամ ավելի ջուր, քան մյուսում։ Որքա՞ն ջուր կա յուրաքանչյուր անոթում։ Պատ՝ մի անոթի մեջ 200 մլ մյուսում 800մլ։

4․ Արայի մոտ կա 50 և 20 դրամանոց ընդհանուր թվով 26 մետաղադրամ։ Այդ մետաղադրամների ընդհանուր գումարը 940դրամ է։ Արան քանի՞ 50 և քանի՞ 20 դրամանոց մետաղադրամ ունի։ Պատ՝ Արաի մոտ կար 14 հատ 50 դրամ և 12 հատ 20 դրամանոց։

5․ Կարենի մտապահած քառանիշ թիվը միաժամանակ պատիկ է և՛ 2-ին, և՛ 5-ին, իսկ թվանշանների գումարը 27 է։ Ո՞րն է այդ թիվը։ Լուծում 9+9+9+0=27 9990/2=4995 9990/5=1998 Պատ՝ Կարենի մտապահած թիվը 9990 է։

Տնային առաջադրանքներ

1 Արտահայտի՛ր միլիլիտրով։

48լ7մլ=48007մլ

7լ77մլ=7077մլ

77լ7մլ=77007մլ

2 Արտահայտի՛ր լիտրով:

4004մլ=4լ4մլ

3000մլ=3լ

20005մլ=20լ5մլ

3․ Երկու անոթներում կա 2լ ջուր։ Անոթներից յուրաքանչյուրում կա 4 անգամ ավելի ջուր, քան մյուսում։ Որքա՞ն ջուր կա յուրաքանչյուր անոթում։ Պատ՝ մեկում 400մլ մյուսում 1600մլ։

4․ Հայկի մոտ կա 500 և 200 դրամանոց ընդհանուր թվով 25 մետաղադրամ։ Այդ մետաղադրամների ընդհանուր գումարը 9200դրամ է։ Հայկը քանի՞ 500 և քանի՞ 200 դրամանոց մետաղադրամ ունի։ Պատ՝ 14 հատ 500 դրամանոց և 11 հատ 200 դրամանոց:

5 Բացահայտի՛ր օրինաչափությունը և շարունակի՛ր։

20, 22, 26, 32, 40, 50, 62, 76, 92, 110.

80, 78, 74, 68, 60, 50, 38, 24, 8.

Untitled

Նազելի լիճ / Գեղամա լեռներ

Հայաստանի լճերն աչքի են ընկնում գենետիկական բազմազանությամբ, ինչը պայմանավորված է տարածքի երկրաբանական զարգացմամբ: Հայաստանի տարածքում կա մոտ 100 լիճ ու լճակ՝ բոլորը քաղցրահամ: Հայաստանի լճերը ունեն հրաբխային (Ակնա լիճ), սառցադաշտային (Քարի, Լեսինգի), սողանքափլվածքային (Պարզ լիճ), հնահունային (Մեծամոր) ծագում։ Հայկական լեռնաշխարհում կա լճերի մի տեսակ, որ Մերձավոր արևելքում ոչ մի տեղ այլևս չկա՝ խառնարանային տիպը։ Մեր լեռնաշխարհում կան հրաբխային գագաթներ, որոնց խառնարանը լցված է ջրով և շուրջ տարի այդ լճերը պահպանվում են։ 

Հայաստանի լճերը գերում են իրենց գեղեցկությամբ ու ջրի պարզությամբ, սակայն որոշ լճերի հատակը պատված է տիղմով և անվտանգ չէ լողալու համար։ Օրինակ Գոշի լճում կամ Արմաղանի խառնարանային լճում լողալ խորհուրդ չենք տալիս։ Նրանց հատակը պատված է տիղմի հաստ շերտով, որն առաջին հայացքից չի երևում։

Հիշեք, որ լողալ կարելի է միայն բնական լճերում, ջրամբարի վերածված լճերում լողալն արգելված է։

Լիճը Մարզը

Ծովեր լիճ — Լոռի

Պարզ լիճ — Տավուշ

Քարի լիճ — Արագածոտն

Ակնա լիճ — Կոտայք

Սև լիճ — Սյունիք

Արտավանի լիճ — Վայոց ձոր

Արփի լիճ — Շիրակ

Վիշապալիճ — Արարատ

Առաջադրանք

ՀՀ ուրվագծային քարտեզի վրա տեղադրում ենք վերոհիշյալ լճերը։

Տեղեկություններ հավաքել վերոհիշյալ որևէ լճակի մասին։

Պարզ լիճը ունի հոսք, նա սնվում է աղբյուրներից, նա 300մ է երկարությամբ և 100մ լայնությամբ, նրա միջին խորությունը 3մ է, առավելագույնը 10մ։

Рассказ о зиме в Январе

Январь это самый последний месяц зимы, в конце Января начинаются новые месяца нового 2023 года. Как мы все знаем зимой всегда холодна, но зато можно лепить снеговиков и играть в снежки. Я очень люблю смотреть когда идёт снег, кругом всё белеет, воздух становится чистым. Мне очень нравится зима.

The fox and a crow

ԻՄ ԵՐԳԸ

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։

Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես

Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,

Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տրվածն եմ տալիս իրեն։

  • Կարդա՛  Հ. Թումանյանի  «Իմ երգը»  բանաստեղծությունը:
  • Անծանոթ բառերը  բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  • Անհուն-Հուն չունեցող Հատակ չունեցող, անհատակ, չափազանց խոր: Անեզրական, անծայր, անվերջ, անսահման,փոխաբերական) Անչափ, անթիվ:
  • Բաշխել-Բաժին-բաժին հատկացնել՝ տալ, բաժանել:
  • Անհատ-Յուրաքանչյուրը, առանձին՝ եզակի մարդը որպես հասարակության անդամ:
  • Երկյուղ-Վախի զգացում, վախ, ահ։
  • Շաղ տալ- Ցրել, Սփռել, տարածել. Ցանել, Ցողել, ցայել
  • Բաց թողնված տառերը լրացրո՛ւ՝ պարգև, շնորհք, անվերջ, բարձունք, փորձանք, աշխարհ :
  • Բանաստեղծության միջից գտի՛ր և դո՛ւրս գրիր  անծեր բառի հոմանիշները: Անծեր-անվերջ, անհատակ, անսահման։
  • Բանաստեղծության միջից գտի՛ր և դո՛ւրս գրիր երկյուղ բառի հոմանիշը: Երկյուղ-վախ, ահ։

Գումարման տեղափոխական հատկությունը

1․ Հաշվի՛ր՝ օգտվելով գումարման տեղափոխական հատկությունից։

393+600+7+3000=393+7+600+3000=400+3600=4000

12000+6214+8000=12000+8000+6214=26214

6480+224+500+20=6480+20+500+224=7224

375+600+25+300=375+25+600+300=1300

796+200+4+450=796+4+200+450=1450

38000+6550+2000=38000+2000+6550=46550

42300+142+2000+700=42300+700+2000+142=45142

750+2807+880+250=750+250+880+2807=4687

2. Կատարի՛ր գործողությունները։

90կմ+234կմ+210կմ=90կմ+210կմ+234կմ=534

8կմ250մ-3կմ=8կմ250մ-3կմ=5կմ250մ

6կմ420մ+3կմ200մ=6կմ420մ+3կմ200մ=3կմ220մ

6կմ700մ+300մ=6կմ700մ+300մ=7կմ

30կմ+352կմ+170կմ=170կմ+30կմ+352կմ=552կմ

8կմ420մ-210մ=8կմ420մ-210մ=8կմ210մ

5կմ385մ+7կմ400մ=7կմ400մ+5կմ385մ=12կմ785մ

8կմ200մ+800մ=9կմ

3 Հաշվի՛ր ուղղանկյան պարագիծը, եթե նրա կողմերից մեկը 48մմ  է, իսկ մյուսը 18մմ-ով մեծ է այդ կողմերից։   Լուծում 48+18=66 66*2=132 48*2=96 132+96=228 Պատ՝ ուղղ․պարագիծը 228մմ

4․ Հաշվի՛ր ուղղանկյան պարագիծը, եթե նրա կողմերից մեկը 48մմ է, իսկ մյուսը 3 անգամ մեծ է այդ կողմերից։ Լուծում 48*3=144 2*48=96 2*144=288 288+96=384

5․ Եթե Աննայի մտապահած թվից հանենք 20, իսկ Սոնայի մտապահած թվին գումարենք 40, կստանանք հավասար թվեր։ Որքանու՞վ է Աննայի մտապահած թիվը մեծ Սոնայի մտապահած թվից։ Լուծում 30+20=50 10+40=50 30-10=20 Պատ՝ 20-ով մեծ է

6 Եթե Գոհարի մտապահած թիվը մեծացնենք 120-ով, իսկ Լուսինեի մտապահած թիվը փոքրացնենք  100-ով, ապա կստանանք հավասար թվեր։ Որքա՞ն է Լուսինեի ու Գոհարի մտապահած թվերի տարբերությունը։ Լուծում 80+120=200  300-100=200 300-80=220 Պատ՝ Տարբերությունը 220-ով

Ճանապարհորդություններ Աֆրիկայով

Հարցեր և առաջադրանքներ:

1.Ի՞նչ իրադարձություններ և պայմաններ խթանեցին Աֆրիկայի ներքին շրջանների ուսումնասիրություննե­րին:

Վասկո դա Գամայի ղեկավարած նավատորմը դեպի Հնդկաստան տանող ծովային ճանապարհի հայտնագործման նպա­տակով, շրջանցեց Աֆրիկան հարավից, ապա  հասավ Հնդկաստան և միաժամա­նակ ապացուցեց, որ Աֆրիկան առան­ձին մայրցամաք է:

2.Դասընկերոջդ հետ քննարկի՜ր, թե ինչ դրական և բացասական հետևանքներ ունեցան Աֆրիկայի ներքին շրջանների ուսումնասիրությունները:

Հարկ է նշել, որ ինչպես մյուս ճանապարհորդությունները, այնպես էլ Աֆրիկայի հետազոտումը, իր դրական կողմերով հանդերձ հանգեցրեց նաև բացասական հետևանքների: Եվրոպացիները սկսեցին Աֆրիկայի տեղաբնիկներին՝ նեգրերին, որպես ստրուկներ վաճառել նոր հայտ­նագործված Ամերիկայում:

Untitled

Early one morning, a fox is walking through the woods. He is hungry, and he is looking for something to eat. He sees a crow sitting on the highest branch of a tree. The crow has a piece of cheese in her beak. 

“Mmm… I love cheese!” thinks the fox. “I think I’ve found my breakfast! But how can I get the cheese?”

He thinks and he thinks. Then he has a clever idea. “I will make her talk!”

He sits at the bottom of the tree and looks up at the crow. 

“Good morning, Miss Crow!” he says. “It’s a lovely day, isn’t it?”

The crow looks down at the fox. She says nothing.

“I said, good morning! Did you hear me?” says the fox. “Maybe you can’t hear me up there.”

The crow is suspicious. She holds the cheese tightly in her beak and says nothing. 

“Hmm. This is not so easy,” thinks the fox. But he doesn’t give up. He smiles at the crow.

“You know…  you really are the most beautiful bird,” he says. “Your feathers are so shiny! Your eyes are so intelligent! Your beak is so…umm…  pointyEverything about you is perfect!”

Still, the crow says nothing.

So the fox says: “Tell me, Miss Crow…  is your voice also magnificent? I hear that you have the most wonderful voice. Please sing for me! Just one song! Then I can tell everyone you really are the most incredible bird — the queen of all birds, in fact!”

This makes the crow feel good. She wants everyone to know she has a wonderful voice. She wants everyone to know that she is the queen of all birds. 

She smiles a little smile. Then she smiles a big smile. Then she opens her mouth to sing her best song for the fox. And… plop! The cheese drops out of her beak and falls straight into the mouth of the fox. He swallows it in one gulp.

“Mmmmm. Thank you for the delicious breakfast, Miss Crow!” laughs the fox as he walks away. “Have a lovely day!” 

Early-վաղ

through-միջով

hungry-սոված, քաղծած

make her talk-նրան խոսեցնել

sit-նստել

suspicious-կասկածանքով

tightly-ամուր

feathers-փետուր

also-նաև

incredible-անհավանական, անհավատալի

in fact-փաստ օրեն

drops-ընկնել

gulp-կում